Libra կրիպտոարժույթը, որը ստեղծվում է Facebook-ի եւ ողջ աշխարհում եւս տասնյակ ընկերությունների կողմից, այնպես է ծրագրված, որ Messenger-ի, WhatsApp-ի կամ Calibra հավելվածի ցանկացած օգտատեր իր միջոցները կարողանա փոխանցել այլ օգտատիրոջ էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ: Այս մասին ասվում է Calibra-ի ղեկավար Դեւիդ Մարկուսի ցուցումների տեքստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Calibra-ի դրամապանակը թույլ կտա օգտատերերին Libra-ն ուղարկել ցանկացած օգտատիրոջ սմարթֆոնին, որը կարող է տեքստային հաղորդագրություններ ընդունել:

Libra-ն հիմնված է անվտանգ եւ կայուն բլոկչեյնի վրա, աջակցվում է իրական ակտիվների կողմից եւ ղեկավարվում անկախ ասոցիացիայի կողմից:

Մարկուսի խոսքով՝ ի տարբերություն այլ կրիպտոարժույթների՝ Libra-ն ֆիքսված գին չի ունենա: Դրա փոխարեն այն կհաշվարկվի Libra Reserve համակարգի կողմից:

Մարկուսը բացահայտել է նաեւ այդ համակարգի հիմնադիրներին, որոնց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ PayPal, Mastercard, Vodafone, Visa, Uber, Booking Holdings, eBay եւ այլն: