Լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում. 1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես Հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել:  2) Քննարկել՝ Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի դիրքրոշմանը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց: Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել, իբրև այն զեկույց չէր: Հետևաբար այս մասը հարցի սպառված է:

Նշված զեկույցում արձանագրված մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ են, և փաստացի ընդունվել են. Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմի ավելի արդյունավետ իրացում:

Լիովին կիսում եմ այդ մոտեցումը, այն հայտնել էի ամիսներ առաջ: Մեր դատական համակարգում կան խնդիրներ, բայց այն լուրջ էվոլյուցիոն զարգացում է ունեցել, հետևաբար Հայաստանում լայն իմաստով վեթինգի անհրաժեշտություն առկա չէ, ինչը ևս արձանագրվեց: Կարծում եմ հենց վերջերս ականատես ենք եղել հենց խիստ կարգապահական միջոց ձեռնարկելու ակնհայտ հիմքի առկայությանը:

Զեկույցում, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի «անդամ» «դատավոր» եզրույթի շահարկման վերաբերյալ, պարզապես արձանագրեց` «Սահմանադրական դատարանի դատավորներ» եզրույթը և ընդգծեց, որ հարցը սպառվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով:

Վերջերս շատ է օգտագործվում «սահմանադրի կամքը» եզրույթը: Հարգելի գործընկերներ՝ սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով, որի արդյունքում ներկայումս ունենք Բարձր դատարանի 9 դատավոր (ինչպես նշեց և հղում տվեց նաև Վենետիկի հանձնաժողովը): Բնական է այս մասին բազմիցս հայտարարվել էր և ցավալիորեն անբնական ու անհիմն էր դրանից տարբերվող կարծիքը:

Լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում.

1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես Հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել: Սահմանադրական դատարանի դատավորիների մանդատի, օրինական գործունեությանը ցանկացած միջամտությունը՝ անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական հետևանքների:

2) Քննարկել՝ Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը»: