Կառավարության շենքի դիմաց հացադուլ անող, նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացել է։

Տեղում հերթապահող ոստիկանները շտապօգնություն են կանչել, ժամանած բժիշկները հետազոտել են նրան՝ շաքարի տոկոսը շատ ցածր է եղել։ Բժիշկները Ցոլակ Խաչատրյանին առաջարկել են տեղում ներարկում կատարել կամ տեղափոխել հիվանդանոց։ Նա կտրականապես հրաժարվել է բժշկական օգնությունից եւ հայտարարել է, որ շարունակում է հացադուլը։

Հիշեցնենք, որ նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը կառավարության շենքի դիմաց հացադուլ է սկսել հունիսի 18-ին։ Նա նախարարությունից պահանջում է իրեն  հասանելիք արձակուրդայինի եւ զորացման գումարները։