Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 15-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ.Շ.-ի (ծնված 1942 թ.) դին: