Հայաստանի մարզերում հանդիպումների ընթացքում քննարկվել եւ բարձրացվել են տարբեր ոլորտների շատ հարցեր եւ խնդիրներ։ Այս մասին Երեւանում քննարկումների ընթացքում, որոնք նախաձեռնել էր Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, հուլիսի 16-ին ասել է գերատեսչության ղեկավար Զարուհի Բաթոյանը։

Նրա հավաստմամբ՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել լուծելու այդ բոլոր խնդիրները։ «Որովհետեւ կարեւոր է, որպեսզի, առաջին հերթին, կանանց ձայնը լսվի, քանի որ դա կնպաստի նրանց դերի ամրապնդմանը»,- ասել է Բաթոյանը։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին հատկապես կարեւոր է մարզերում։ «Մենք գիտենք, որ կանայք բավականաչափ պոտենցիալ ունեն եւ ստիպված են հաղթահարել բավական լուրջ խնդիրներ։ Բայց մենք հավատում ենք, որ նրանք կարող են ավելին անել»,- ընդգծել է նախարարը։