Շիրակի մարզի Իսահակյան գյուղում վերջին օրերին անասունների անկման դեպքեր են գրանցվել։ Գյուղում ընդհանուր առմամբ մի քանի տնտեսության 10 հորթեր են սատկել, ընդ որում 6–ը՝ մի ընտանիքին պատկանող։ Իսահակյան համայնքի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը NEWS.am–ին հայտնեց, որ խոշոր եղջերավոր անասունները վարակվել են «Խշխշուկ» հիվանդությունից։

«Վարակի արդյունքում սատկել են մինչև 2 տարեկան հորթերը, նրանց միսը օգտագործման համար պիտանի չէ։ Մեր անասնաբույժը ուրշ գյուղի անասնաբույժից պատվաստանյութ է խնդրել, բերել 300 անասունի ներարկել ենք, երեկ արդեն «Անասնաբուժական ՊՈԱԿ»–ից  ստացել ենք պատվաստանյութ»,–ասաց մեր զրուցակիցը։

Վարչական ղեկավարը նշեց, որ անասունների անկման մասին տեղեկացրել է խոշորացված Անի համայնքի ղեկավարին։