Երեւանի Մյասնիկյան պողոտայում անհարթ գծանշում է արվել, այս մասին տեղեկացնում է  Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Եվս մեկ նորամուծություն Երեւանի ճանապարհներին։ Մյասնիկյան պողոտայում առաջին անգամ անհարթ գծանշում է արվել, որ վարորդները ավելի ուշադիր լինեն՝ մոտենալով նոր տեղադրած լուսացույցին»,– գրել է նա։