Օրերս Վենետիկի հանձնաժողովը բաց տեքստով հասկացնել տվեց մեր իշխանություններին, որ հարկավոր է հրաժարվել դատավորների զանգվածային վեթինգի գաղափարից, ինչպես նաեւ հնչեց ակներեւ քննադատություն՝ ուղղված մայիսին դատարաններն արգելափակելուն եւ ընդգծվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարության հակասահմանադրական բնույթը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Փաստորեն մեր իշխանությունների եվրոպացի գործընկերները պարտադրեցին նրանց վարվել այնպես, ինչպես առաջարկում էր կոմկուսը երկու ամիս առաջ, որ չնայած դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությանը հարկավոր է գործել Սահմանադրության շրջանակներում, առանց ինչ-որ վեթինգների եւ դրա նման բաների։

Հայաստանին եւ նրա ժողովրդին հարկավոր է ստեղծագործ աշխատանք, որն ուղղված կլինի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ լուրջ արտաքին մարտահրավերներին դիմակայելու նախապատրաստմանը»: