Եվպատորիայում «Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կրոնական կազմակերպությանը անժամկետ անհատույց օգտագործման են հանձնվել  պատմական շենքեր, որոնք ավելի վաղ օպերատիվ կառավարման իրավունքով պատկանում էին «Եվպատորիայի ծերերի տուն ինտերնատին»:

Որոշումն ընդունվել է Ղրիմի Հանրապետության նախարարական խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որը քննում է  կրոնական կազմակերպություններին ունեցվածքի փոխանցման հարցերը:

Նախկին եկեցեղական շինությունների եւ  հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի ճակատագիրը քննարկվում էր 2014 թվականից, երբ Ղրիմը վերադարձվել էր Ռուսաստանին:

Այդ ժամանակ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի վեհապետ Եզրասը, թերակղզի այցելելով, Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովի հետ պայմանավորվել էր անշարժ գույքի վերադարձի մասին:

Սակայն մինչ որոշումը կյանքի կոչելը 5 տարի էր պահանջվել: Այժմ եկեղեցու, եկեղեցական դպրոցի շենքը եւ վանահոր տունը փոխանցվել են հայկական եկեղեցուն  անհատույց օգտագործման 100 տարվա ժամկետով:

«Սա վաղուց սպասված որոշում էր, քանի որ կատարվել է կրոնական ունեցվածքի վերադարձի մասին դաշնային օերնսդրության պահանջը, - ունեցվածքի փոխանցումը  ՌԳ-ին մեկնաբանել է «Սուրբ Նիկողայոս եկեղեցու» վանահայր Անանիան (Բաբայան):

«Այժմ բոլոր իրավաբանական հարցերի լուծումից հետո  մեզ փոխանցված շենքերը պետք է կարգի բերվեն: Այժմ այդտեղ չկա ջուր եւ լույս, իսկ եկեղեցական դպրոցի կեսը վերանորոգված չէ: Ուզում ենք, որ այստեղ հնարավորինս շուտ աշխատի մշակութային լուսավորչական կենտրոնը, քանի որ հիմա մեր 25 երեխաները ստիպված են սովորել քաղաքի տարբեր դպրոցներում»:

Վանահոր խոսքով՝ կրոնական համայնքը մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները ծերերի ինտերնատի հետ եւ եկեղեցու դռները միշտ բաց կլինեն նրա պացիենտների համար:

Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է XIX դարի 30-40-ական թվականներին հին փայտե վանքի տեղում:

Խորհրդային իշխանության ժամանակ այն փակվել էր, իսկ նրա գմբեթները, զանգակատունը եւ շքամուտքը ավերվել էին: Մեծ Հայրենական պատերազմից հետո վանքը որպես պահեստ էր օգտագործվում, իսկ հետո փոխանցվել էր ծերերի ինտերնտաին: