Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան մեղադրել է թմրավաճառներին ապրիլի 21-ին կղզում ահաբեկչական պայթյունների շարքի մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Times of India-ին։

«Թմրավաճառներն են կազմակերպել (ապրիլի 21-ի) գրոհը, որպեսզի վարկաբեկեն ինձ եւ թուլացնեն իմ պայքարն ընդդեմ արգելված նյութերի տարածման։ Դա ինձ չի կանգնեցնի»,- ընդգծել է նախագահը։

Պետության ղեկավարի հայտարաությունը մեկնաբանել է վարչապետ Սուդարշանա Գունավարդանի ներկայացուցիչը, նշելով, որ նման մեղադրանքների համար բավականաչափ հիմնավորումններ չկան:

«Ոստիկանությունը երկու շաբաթ առաջ  ավարտել է ահաբեկչությունների հետաքննությունը: Մենք մեր քննիչներին կասկածելու պատճառներ չունենք», - ասել է Գունավարդանը:

Ավելի վաղ, Շրի Լանկայի իշխանությունները պայթյունների համար պատասխանատու էին համարել տեղական ահաբեկչական խմբերին:

Ապրիլի 3-ին նախագահ Սիրիսենան հանդիսավոր երդում էր տվել մոտ ապագայում ամբողջ երկիրը թմրանյութերից ազատելու համար: Երկրի ղեկավարը խոսել էր նաեւ թմրանյութերի բիզնեսին մասնակցելու համար պատժի առավելագույն միջոցի կիրառման մասին, որը 1976 թվականից չեն իրագործվել Շրի Լանկայում: