Twitter-ը ներկայացրել է սոցիալական ցանցի նոր դիզայն։ Ինչպես տեղեկացվում է ընկերության պաշտոնական բլոգում, ինտերֆեյսն ավելի պարզ է դարձել նավիգացիայի առումով, ինչպես նաեւ ավելի է անհատականացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշվում է, հիմա օգտատերերը կկարողանան ավելի հաճախ «կենդանի վիդեոներ» եւ ամենօրյա կյանքի պահեր տեղադրել։

Դիզայնը մշակողները կարգավորիչներն ու ցուցակները տեղափոխել են նավիգացիայի վահանակի վրա, ընդլայնել են հաղորդագրությունների գործառույթը ուղղակի գրագրության համար, ինչպես նաեւ ավելացրել են երկու տարբերակով փակ ռեժիմ։

Բացի այդ, աքաունթների տերերը հիմա կկարողանան ավելի արագ միանալ միմյանց միջեւ գրառումներին։