Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Դուրյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել Ավան-Առինջի 34-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 18.30-ին, տղամարդը ներկայացել է բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։