Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել մի բուժքույր եւ հայտնել, որ հուլիսի 10-ին, ժամը 11.20-ից 11.40-ն ընկած ժամանակահատվածում, Պարոնյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի ընդունարանի հանդերձարանում իր պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Երեւանի 21-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Օստրովսկու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: