Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման էր եկել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, որը պնդում էր, որ համայնքի բնակիչների մեծ մասը պայմանագիր չունեն Ջրային կոմիտեի հետ։

Բնակիչները պնդեցին, որ ՋՕ–ի հետ պայմանագիր ունեն, սակայն ջուր չեն ստանում, իսկ ՋՕ ներկայացուցչի խոսքով՝ 520 հեկտարից միայն 140 հեկտարը պայմանագիր ունեն։

Արտաշատ ջրօգտագործողների ընկերության Քաղցրաշեն տեղամասի պետը հայտնել էր, որ պոմպը այս պահին մղում է 160 լ/վ ջուր, գյուղացիները չեն հավատում։

Գյուղացիները եւ ՋՕ ներկայացուցիչները որոշեցին գնալ Քացրաշեն եւ տեղում համոզվել՝ արդյոք պոմպը այդքան ջուր մղում է, թե ոչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ցույց են անում, պահանջելով գյուղին ապահովել իրենց հողատարածքների ոռոգման ջուրը։