Երեւանի պետական համալսարանի անվտանգոթյան ծառայության պետը այսօր` մարտի 23-ին, ժամը 12:50-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք եւ հայտնել, որ քիմիայի ֆակուլտետի դեկանի հեռախոսին զանգ է ստացվել, որ ֆակուլտետում ռումբ է տեղադրված եւ պայթելու է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆակուլտետի ուսանողներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` վարժեցրած շներով, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Այս պահին քիմիայի ֆակուլտետում որոնողական աշխատանքներ են կատարվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը` Կենտրոնականի բաժնի նորանշանակ պետ, Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Ալեք Մանուկյան փողոցում մեծ խցանում է առաջացել, երթեւեկությունը փորձում են բացել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Արսեն Արշակյանի գլխավորությամբ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի