ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 16-ին, կազմել է 476.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.47 դրամ (նվազել է 2.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.49 դրամ (նվազել է 5.32), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.60 դրամ (նվազել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 234.82 դրամ, ոսկի՝  21,648.63 դրամ, պլատին՝  12,921.12 դրամ: