ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որոշել է զբաղվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի վտարման հարցով:
Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.
«Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին:
Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ:
Միեւնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որեւէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու եւ արդյունավետ լուծում տալու նպատակով»: