Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ  իր վարչակազմը ուսումնասիրի հավանականությունը՝ արդյոք Google-ն աշխատում է Չինաստանի կառավարության հետ՝ մեղադրանք, որը ընկերությունը հերքել է:

 Թրամփը կրկնել է միլիարդատեր Փիթեր Թիլի մեղադրանքներն այն մասին, որ Google-ն աշխատել է Չինաստանի կառավարության կամ ռազմական գերատեսչության հետ:

«Միլիարդատեր ներդրող Փիթեր Թիլը կարծում է, որ Google-ը պետք է հետաքննել հնարավոր դավաճանության բացահայտման համար», - Թվիթերում գրել է Թրամփը:

«Մեծ եւ փայլուն տղա, որը բոլորից լավ գիտի այդ թեման: Թրամփի վարչակազմը կզբաղվի դրանով»:

Google-ը մեղադրանքներն անհիմն է անվանել եւ կասկածի տակ դրել Թիլի դրդապատճառները՝ Թրամփի հին կողմնակցի, որը  Facebook-ի վարչության կազմում է ընդգրկված:

«Ինչպես մենք արդեն ասել ենք մենք չենք աշխատում չինացի զինվորականների հետ», - ասվում է  Google-ի հայտարարությունում:

Google-ը 2010-ին ի նշան բողոքի որոնման արդյունքները գրաքննության ենթարկելու Պեկինի փորձերին հեռացրել էր  Չինաստանից որոնողական համակարգը:

Վերջերս նա սկսել էր ուսումնասիրել Չինաստանի համար իր որոնողական համակարգի փոփոխված տարբերակը:

Թրամփը մի քանի անգամ հարձակվել էր Google-ի վրա՝ հայտարարելով իր եւ իր կողմանկիցների նկատմամբ կանխակալության մասին:

Ավելի վաղ այս տարի նա քննադատել էր տեխնոլոգիական հսկային Պենտագոնի գործարքներին չմասնակցելու համար, սակայն ավելի ուշ մեղմել էր տոնը Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայի հետ հանդիպումից հետո:

Google-ը սահմանափակել էր Չինաստանում գործնական գործառնությունները, սակայն այս տարվա զեկույցներից մեկում ասվում էր, որ նրա գիտնականներից մեկը մասնակցել է հետազոտական նախագծում, որը կարող է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիրառում ունենալ: