ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: