ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: Այս մասին հայտնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութ, ենթադրաբար՝ մետամֆետամին: Արգելված նյութերը թաքցված են եղել մեքենայի խցիկում, ուղևորների նստատեղերի տակ։

Անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: