ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է երեկ՝ հուլիսի 15-ին, Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի խաղահրապարակում հայտնաբերված սպանված տղամարդու ինքնությունը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Գեւորգյանն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշակկան փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Գեւորգյանը սպանվել է կրակոցի հետեւանքով։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Սպանվածի կողքին կար դանակ, արնանման հետքեր եւ հողաթափ: