Նոր տեխնոլոգիաներն ամերիկացի զինվորականների առաջնահերթություններից են:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես կարծում եմ՝ արհեստական ինտելեկտը համար մեկ առաջնահերթությունն է, քանի որ դա, հնարավոր է, կփոխի մարտական գործողությունները: Նա, ով առաջինը կյուրացնի արհեստական ինտելեկտը, կգերիշխի մարտի դաշտում: Այդ պատճառով մենք պետք է առաջինը լինենք»,- ասել է Էսպերը: