Nissan ընկերությունը թարմացրել է ճապոնական շուկայի համար Skyline սեդանը, հաղորդում է Motor-ը:

Մոդելը ստացել է համացանցի հասանելիությամբ NissanConnect մեդիահամալիր , ProPILOT 2.0 վարման օգնական, որը թույլ է տալիս ձեռքերը հանել ղեկից մեկ գծի սահմաններում վարման ժամանակ:

Թարմացված Nissan Skyline-ը, որը Եվրոպայում եւ Ռուսաստանում վաճառվում է Infiniti Q50 անվան ներքո, ստացել է V-աձեւ էլեմենտ, փոփոխված թափարգել, ինչպես նաեւ կլոր լուսադիոդային սեկցիաներ, որոնք հիշեցնում են Skyline C10-ն ու R34-ը:

Սեդանի սալոնում հայտնվել է պրոեկցիոն էկրան, հավելյալ 7-դյույմանոց էկրան եւ NissanConnect մեդիահամալիր: Այն կարող է ավտոմատ կերպով թարմացնել «օդի մեջ» նավիգացիոն քարտեզները, երթուղին կազմակերպել «դռնից դուռ», ինչպես նաեւ հայտնվել է Wi-Fi հասանելիություն: