Տավուշի մարզում հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Կ. Հ.-ն Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 97.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Կ. Հ.-ն ժամեր անց բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում: