Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 16-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11բ շենքի մոտակայքում շրջապտույտի ժամանակ ավտոմեքենայի անիվը հայտնվել է բարձր դիրքում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Dodge Dart» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է.Ս., ծնված 1992 թ.) առջեւի երկու անվադողերով հայտնվել է ճամփեզրի արգելապատնեշի վրա։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված։