Իրանական նավատորմի նավերը Պարսից ծոցում օգնության են եկել լցանավին, որը նորոգման կարիք ունի, տեղեկացնում է Mehr-ը։

«Միջազգային լցանավը Պարսից ծոցում խնդիրներ ունի տեխնիկական դժվարությունների պատճառով... Օգնության դիմում ստանալուց հետո եւ միջազգային կանոններին համապատասխան՝ իրանական նավերը մոտեցել են նրան եւ օգտագործել քարշիչ նավակը, որպեսզի այն դուրս բերեն դեպի իրանական ջրեր՝ նորոգման համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։