ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլի այսօրվա հրապարակումներից մեկիվերաբերյալ, ըստ որի արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տնից տեղափոխվել է հայրական տուն։

«Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում:

Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:
Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է պարզաբանման մեջ:

«Համեստը». Ռուստամ Բադասյանը իր շքեղ տնից տեղափոխվել է հայրական տուն. Նա մտավախություն ունի