Իսրայելում  նեոլիթի ժամանակաշրջանի  հնագույն բնակավայրի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են  աշխատանքի հազարավոր գործիքներ, ոսկերչական զարդեր, ֆիգուրներ, սերմեր եւ այլ առարկաներ:

Գիտնականները կարծում են, որ այստեղ մոտ 9 հազար տարի առաջ  գտնվել է խոշոր մետրոպալիս, հաղորդում է BBC-ն:

Բնակավայրում, գիտնականների կարծիքով, կարող էր ապրել 2-ից 3 հազար մարդ, ինչն այն ժամանակների համար քիչ  չէ: Այն գտնվում է Երուսաղեմից 5 կմ արեւելք եւ հայտնաբերվել է պատահական՝  նախնական հողաչափական աշխատանքների ժամանակ մինչեւ արագընթաց մայրուղու կառուցումը:

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ այստեղ նեոլիթի ժամանակաշրջանի հնագույն բնակավայրեր չկան, երբ մարդկությունը ավարտում էր քոչվորական կենսակերպի անցումը ավելի նստակյաց կյանքի՝ շեշտը դնելով հողագործության եւ անասնապահության վրա:

 Էքսկավատորային պեղումների ընթացքում հայտնավերբել են խոշոր շինություններ, որոնց թվում ինչպես սենյակներով սեփական տներ են, այնպես էլ հասարակական եւ ծիսական տարածքներ, ինչպես նաեւ տների միջեւ անցում-փողոցներ:

Իսրայելյի հնությունների վարչությունը հայտարարել է, որ այս բնակավայրի հայտնաբերումը փոխել է գիտնականների կարծիքն  այն մասին, թե ինչպես է Հին Հրեաստանի տարածքում զարգացել նեոլիթի ժամանակաշրջանը: