ԵՏՀ կոլեգիան հավանություն է տվել ԵՏՄ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհրդի վերաբերյալ համաձայնագրի նախագծին:

Փաստաթուղթը մշակվել է Միության պայմանագրի դրույթների հիման վրա: Այն սահմանում է, որ փոխարժեքային քաղաքականությունը համակարգվում է առանձին մարմնի կողմից, որի կազմի մեջ են մտնում  Միության ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Համաձայնագրի նախագծում նշված են Խորհրդի խնդիրները, գործառույթները, կազմը եւ լիազորությունները, ինչպես նաեւ հաստատվել է որոշումների ընդունման կարգը եւ ընթացակարգը:

Խորհրդի խնդիրների թվում են ազգային (կենտրոնական) բանկերի միջեւ փոխարժեքային քաղաքականության հարցերի շուրջ համագործակցության զարգացումը եւ խորացումը, խոցելիության եւ արտաքին ցնցումների պոտենցիալ աղբյուրների նույնականացումը, որոնք կարող են ներքին արժութային շուկայում անկայունության եւ ազգային արժույթների փոխարժեքների  փոխադարձ տատանումների ավելացման պատճառ դառնալ եւ այլն:

Փաստաթուղթը ուղարկվելու է Միության երկրներ ներպետական համաձայնեցմանն համար:

ԵՏՀ կոլեգիան որոշել է 2 տարով 0-ից մինչեւ 5 տոկոս բարձրացնել ներմուծման մաքսատուրքը բետոնախառնիչների եւ լուծույթախառնիչների առանձին տեսակների համար:

Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության առաջարկի քննարկման արդյունքներով: Այն ուղղված է Միության երկրներում կենցաղային բետոնախառնիչների  եւ լուծույթախառնիչների արտադրողների շահերի պաշտպանությանը եւ աջակցությանը:

ԵՏՀ կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության նորմատիվա-տեղեկատվական ինֆորմացիայի ձեւավորման եւ կատարելագործման միջոցառումների 2019-2020 թվականների ծրագիրը։

Նախատեսվում է մշակել եւ հաստատել հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտների դասիչներն ու տեղեկատուները, սահմանել առանձին միջազգային տեղեկատուների եւ դասիչների վարման եւ տեղայնացված տարբերակների կիրառման կարգը, ինչպես նաեւ մշակել անհրաժեշտ մեթոդաբանական փաստաթղթերը։

Ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում ԵՏՄ միասնական նորմատիվա-տեղեկատվական ինֆորմացիայի ռեսուրսների կազմում կներառվեն ավելի քան երեսուն տեղեկատուներ եւ դասիչներ։