Հուլիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գողության դեպք արձանագրվեց։ Մի տղամարդ մտել էր հիվանդանոց աշխատակիցներից մեկի աշխատասենյակ ու հափշտակել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով շուրջ 400․000 դրամի վնաս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը հուլիսի 14-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին ու տեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ՝ քննությամբ պարզվում։