Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը: Հուլիսի 17-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա հավելեց, որ գնահատականը կարելի է ավելի ուշ տալ:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել  քրեական գործի կասեցման չեղարկման եւ այն ՍԴ ուղարկելու վերաբերյալ: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել  կալանքի տեսքով խափանման միջոցի չեղարկման մասին: