Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ պայթյունների շարքի մեջ բոլոր կասկածվողները ձերբակալված են։ Պայթյունները կղզում որոտացել էին ապրիլի 21-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը։

Պետության ղեկավարը նշել է պետության իրավապահ մարմինների աշխատանքը, որոնք մասշտաբային հետաքննություն են իրականացրել ահաբեկչությունների գործով։ Սիրիսենան ընդգծել է, որ մեղքի ապացուցման դեպքում ձերբակալվածները կարող են դատապարտվել պատժի առավելագույն չափով։ Նման դատավճիռներ Շրի Լանկայում չեն կայացվել 1976-ից։

Ապրիլի 21-ին՝ Զատկվա տոնակատարությունների օրը, Շրի Լանկայում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը։ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր առմամբ ութ պայթյուն գրանցվեց, այդ թվում կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում։ Ահաբեկչությունների հետեւանքով մոտ 250 մարդ զոհվեց։ Ներկա պահին իշխանությունները կալանել են ավելի քան 100 կասկածյալի։