Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 17-ի ցերեկը, 18-ին հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-2 5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+34,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +35+37,
Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+38։