«Սեւան» ազգային պարկը թողնվել է բախտի քմահաճույքին, եւ եթե այնտեղ որոշեին համագործակցել մեզ հետ եւ աշխատել, ապա մենք 10 մաքրող կայանների փոխարեն, որոնք գտնվում են ռեստորանների տարածքում, արդեն 100-ը կտեղադրեինք։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, որը հետաքրքրվում էր փորձագետից, թե ինչ է արվել Սեւանա լճի աղտոտումը թույլ չտալու համար «թավշյա հեղափոխությունից» հետո հանրապետության նոր իշխանությունների կողմից։

Մելքումյանն առաջարկեց այդ քննարկումներից հետո անդրադառնալ «Սեւան» ազգային պարկի հարցին, բայց արդեն իրենց խորհրդարանական խմբակցության շրջանակում, եւ հետո կառավարություն ուղարկել հարցում նրա ապագայի վերաբերյալ։ «Այն, որ մեզ պետք է Ազգային պարկը, ակնհայտ է։ Ահա մենք էլ կճշտենք, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կձեւավորենք այն»,- ամփոփել է պատգամավորը։