ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է «ԼԱՅԹ» վարկատեսակը, որը նախատեսված է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար:

Բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը եւ բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաեւ ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար:

Իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն մի քանի ժամվա ընթացքում՝ առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ մինչեւ 2000 ԱՄՆ դոլարկամ Եվրո վարկային գիծ:

Նշված վարկատեսակն ունի բավականին շահավետ պայմաններ եւ տրամադրվում է ՝ ԱՄՆ դոլարի համար 15% անվանական տոկոսադրույքով, իսկ Եվրոյի համար 12% անվանական տոկոսադրույքով՝ մինչեւ 36 ամիս մարման ժամկետով:

«ԼԱՅԹ» վարկատեսակի տրամադրումը նախատեսվում է իրականացնել հնարավորինս պարզ, արագ եւ հաճախորդի համար նվազագույն ծախսերով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ: