Apple ընկերությունը ներկայացրել է սմայլիկների հավաքածու, որոնք կհայտնվեն նոր iPhone-ներում: Այն հասանելի կլինի Apple-ի բոլոր սարքերում, այդ թվում  iPadOS, macOS եւ watchOS, հաղորդում է  the-geek.ru-ն:

Նոր  iPhone -ներում այժմ հնարավոր կլինի ընտրել ոչ միայն հարաբերությունների տեսակը, այլեւ մարդու մաշկի գույնը: Բացի այդ Apple-ը շարունակել է զարգացնել հաշմանդամության թեման:

Նոր հավաքածուում հնարավոր կլինի գտնել հաշմանդամի սայլակ, պրոթեզներ, լսողական սարք եւ անգամ ուղեկցող շան: Կենդանիների հավաքածուն կհամալրվի սկունսի, համրուկի, օրանգուտանի եւ վարդագույն ֆլամինգոյի  նկարներով:

 Բոլոր սմայլիկները հասանելի կլինեն ընկերության բոլոր նոր սարքերում: iPhone-ի նոր մոդելներն ինչպես հայտնի է կներկայացվեն այս տարվա սեպտեմբերին: