Ղարաբաղի իշխանություններին դեռ  հաջողվում է չտրվել Հայաստանի իշխանությունների սադրանքներին:Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով, դա գալիս է ԼՂՀ ղեկավարության այն ըմբռնումից, որ նման գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի հետ լրացուցիչ խնդիրներին:

«Իմ Քայլը» դաշինքի խմբակցության պատգամավորների մեծամասնությունը իրենց հաշիվ չի տալիս, թե ինչի մասին է խոսում: Նրանք կարծում են, որ եթե մի քանի անգամ եղել են Ղարաբաղում, ապա ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են: Դուք դեռ այն իշխանությունները չեք, որոնք կարող են պահել գաղտնիքները, ինչի օրինակ է Վենետիկի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասաց նա:

Իսագուլյանը նշեց, որ իշխանությունների կողմից ՎՀ արձանագրությունը թաքցնելու փորձերի փաստը ցույց է տալիս, որ ժողովրդն այլեւս պետք չէ իշխանություններին, եւ այժմ նրանք զբաղված են թավշյա օլիգարխների հարստացմամբ, որոնք այդքան նկատելի չեն, սակայն զբաղված են աննախադեպ մասշտաբներով սեփականության վերաբաշխմամբ:

«Այդ իմաստով կարեւոր դեր է խաղում նաեւ նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանի գործը, որը ոչ միայն մեծ քաղաքական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի գործողությունները թաքցնելու տեսանկյումից եւ ոչ միայն մարտի 1-ի գործով, այլեւ տնտեսական, որպես սեփականության վերաբաշխման առարկա: Բնականաբար, դատավարությունն ինքնին շեղող մանեւր է: Նույնն է նաեւ քննադատության ալիքը «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նկատմամբ»,- ընդգծեց նա:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ իշխանության ներկայացուցիչները, որոնցից շատերը չեն ծառայել բանակում, ատելություն են զգում զինվորականների նկատմամբ, ինչը դրսեւորվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ «դատական շոուուվ»:

Կուսակցության առաջնորդը հավելեց, որ նույնիսկ «թավշյա հեղափոխության» կողմնակիցները ընդունում են, որ տեղի է ունենում իշխանության ուզուրպացիա:

 Ընդ որում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների  անդամները արդեն վաղուց օրենքից դուրս են գործում՝ մասնակցելով դատարանների շենքերի շրջափակմանը:

Հատկանշական է, որ փորձ է արվում ճնշել իշխանության դեռեւս միակ լեգիտիմ ճյուղը՝ դատական իշխանությունը, ինչը դրսեւորվում է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի հայտարարություններով այն մասին, որ նա Սահմանադրական դատարանի ղեկավարն է: Սրանք մտավոր շեղումներով ունեցող անձին բնորոշ բառեր են», - եզրափակեց «Ազգային անվտանգության» ղեկավարը: