Իսպանիայի սահմանադրական դատարանը որոշել է չեղարկել Կատալոնիայի խորհրդարանի հռչակագիրը, որը կոչ էր անում վերացնել միապետությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ La Vanguardia-ի վրա հղումով:

Խոսքը բանաձեւի մասին է, որը հավանություն էր ստացել տարածաշրջանային պալատի կողմից անցած տարվա հոկտեմբերին: Դրանում խորհրդարանը քննարկում էր «Ֆիլիպ  VI թագավորի դիրքորոշումն ու նրա միջամտությունը կատալոնական կոնֆլիկտին»: Բաից այդ, հռչակագրում ասվում էր «հանրապետական արժեքների եւ միապետության հնացած ու ոչ դեմոկրատական ինստիտուտի վերացման հակվածությունը»:

Իսպանիայի ՍԴ-ի որոշմամբ՝ այդ երկու կետերը հակասահմանադրական են:

2017թ. Հոկտեմբերին Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեից հետո պետության ղեկավարը դիմեց ժողովրդին, որում նշեց, որ Կատալոնիայի իշխանությունները խախտել են երկրի սահմանադրությունը: