Երեք թուրք դիվանագետ, այդ թվում գլխավոր հյուպատոսի տեղակալը, զոհվել են Էրբիլում (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) հարձակման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News Arabia հեռուստաալիքին։

Նրա տեղեկատվությամբ՝  հարձակվողները կրակ են բացել դիվանագետների ուղղությամբ ռեստորաններից մեկում։