Իրանական բանակի ցամաքային ուժերը ստացել են առաջավոր մարտական անօդաչուներ, որոնք կօգտագործվեն երկրի հյուսիսարեւելյան սահմանի երկայնքով մարտական եւ հետախուզական առաքելությունների համար, հայտնում է Tassnim-ը:

Խոսքը «Մոհաջեր-6» անօդաչուների մասին է, որոնք նախատեսված են մարտի եւ հետախուզության համար՝ գործողությունների լայն տիրույթով:

Mohajer անօդաչուների նորագույն սերունդը կարող է թռչել մինչեւ 2000 կմ հեռահարության վրա, ունի թռիչքի 24 ժամ տեւողություն եւ հագեցած է «Qaem» բարձր ճշգրտությամբ երկու խելացի ռումբերով:

«Qaem» ռումբը ունի երկու տարբերակ՝ ջերմային եւ օպտիկական դետեկտորներով,  6 կմ աշխատանքային տիրույթով եւ 1.7 կգ մարտագլխիկով: