Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին, ժամը 19.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առեւտրի կենտրոնից բերման են ենթարկել Սարի թաղի 22-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, խանութ-սրահներից փորձել է գողանալ 2 կիսատաբատ եւ 7 հատ մանկական հագուստ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել եւ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Նախապատրաստվում են նյութեր: