Հուլիսի 16-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Վրացական փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ Կոմիտասի պողոտայում գործող արտելի ապակին մի տղա կոտրել է, որին իրենք բռնել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները ժամը 03.30-ին Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ն.Շենգավիթի բնակիչ, 27-ամյա երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: