Կիպրոսում 19 տարեկան զբոսաշրջուհու խմբակային բռնաբարության մեջ կասկածվող 12 իսրայելցի է ձերբակալվել, հաղորդում է Haaretz-ը:

Իսրայելի ԱԳՆ-ը հաստատել է, որ տեղեկացել է կասկածյալների ձերբակալության մասին եւ հետեւում է իրավիճակին:

Իսրայելի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ նրանց ընտանիքները եւս այդ մասին տեղեկացել են:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կինը պետք է դատաբժշկական փորձաքննություն անցնի: