Ֆրանսիայում դատական գործընթացները շարունակում են հետապնդել թռչնաբույծներին: Աքաղաղին տուգանել են 500 եվրոյի չափով՝ հաճախակի ծուղրուղու կանչելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով France Info-ին: 

Մարնի-լե-Կոմպյեն քաղաքի բնակիչների եւ նրանց աքաղաղի դեմ բողոքը ներկայացրել է նրանց հարեւանուհին: Կինը, որը բորտուղեկցորդուհի է, պնդում է, որ թռչնի հաճախակի ծուղրուղուներն իրեն չեն թողնում քնել չվերթներից առաջ:  

Տեղի ոստիականներն ու դատավորները, որոնք անձամբ ուսումնասիրել են աքաղաղի վոկալային տվյալները, ֆիքսել են, որ թռչունը կարող է ծուղրուղու կանչել 26 րոպեում 23 անգամ:

Թռչնի տերը, որը բացի տուգանքից, 2000 եվրո է կորցրել դատական գործընթացների ընթացքում, համաձայն չէ որոշման հետ եւ մտադիր է բողոքարկել որոշումը:

Ավելի նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Ֆրանսիայի արեւմուտքում: Հայցվորները տարեց մարդիկ էին, որոնց խանգարում էր թռչնի ձայները:   Նրանց փաստաբանը 1000 եվրոյի չափով փոխհատուցում է պահանջել, գործով որոշումը կկայացվի սեպտեմբերին: