Հուլիսի 17-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկըեւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ Խաչիկ գյուղի 10 բնակիչ:

Ժամը 10:02-ից 12:46-ը փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրել էր, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ, որը գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարվել է։