Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 17-ին, այցելել է Երեւանի քաղաքապետարան: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երեւանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ։