Իրաքյան Քրդստանում Թուրքիայի փոխհյուպատոսը եղել է այն երկու զոհերի թվում, որոնց վրա հարձակվել են Էրբիլում: Անկարան արդեն խոստացել է դիվանագետի սպանության համար վրեժ լուծել:

Դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է AFP-ը:

Անհայտ անձը կրակ է բացել թուրքական հյուպատոսության աշխատակիցների ուղղությամբ Էրբիլում ռեստորաններից մեկում:

Աղբյուրների խոսքով՝ մարդասպանը թաքնվել է դեպքի վայրից:

Միջադեպը հաստատել եւ հարձակումը դատապարտել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Իրաքի իշխանությունները հետ շարունակում են մեղավորների որոնման ուղղությամբ ջանքերը: Նրա մամուլի քարտուղարն էլ խոստացել է, որ Թուրքիան «անհրաժեշտ պատասխան» կհասցնի: