Բնավ չէի ցանկանա, որ մի օր հանկարծ պարզվի, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կողպելը հիմնազուրկ է: Այս մասին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել։

Գրառման  մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բնավ չէի ցանկանա, որ մի օր հանկարծ պարզվի, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կողպելը հիմնազուրկ է: Պատկերացնում եք՞, թե դա ինչ է նշանակում... Հարցն այն չէ, որ անձամբ ճանաչում եմ Դավիթին եւ բարձր կարծիք ունեմ նրա անձնական ու գործնական հատկանիշների վերաբերյալ: Ինչու՞ հենց Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը... Սա մի հարց է, որի պատասխանը բազում հարցեր ու հարցականներ է պարունակում...»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16–ին, ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ 
Politik.am-ի տեղեկություններով էլ՝ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։ 
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։ Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։