Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել: Downdetector-ի տվյալներով՝ սոցցանցերը չեն աշխատում ԱՄՆ-ի, եվրոպական երկրների մեծ մասի տարածքում, Լատինական Ամերիկայի երկրներում:

Խափանումներ են եղել նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներում:

Նշենք, որ սոցցանցերի աշխատանքի խափանման մասին հաղորդագրություններ են ստացվում երեկ երեկոյանից:

Downdetector-ի տվյալների համաձայն՝ օգտատերերի 58%-ը հայտնում է Facebook-ի արգելափակման, 20%-ը՝ սոցցանց մուտքի հետ կապված խնդիրների մասին: