Նպատակը վեթինգը չէ, այլ  անկախ, անաչառ, սկզբունքային դատարան ունենալն է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ դատական համակարգը բարեփոխելու իր համար նախընտրելի տարբերակին:

«Այդ վեթինգ բառի շուրջ մի մեծ փոթորիկ է, բառարանում նայել եմ վեթինգ բառը, նշանակում է՝ որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում։ Ինձ համար վեթինգը հետեւյալն է, որ մենք ունենալու ենք այդ գործընթացի արդյունքում մի դատարան, որ ինչ էլ որոշի՝ ասենք՝ մեր դատարանը որոշեց, եկեք մեր դատարանի կենացը խմենք, որովհետեւ գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային, դատարան է։ Նպատակը վեթինգը չէ, նպատակը այ էսպիսի դատարան ունենալն է։ Ես կողմնակից եմ այն տարբերակին, որը մեզ հանգեցնելու է այս նպատակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ եթե քննարկմամբ պարզվել է, որ վեթինգը նպատակահարմար չէ, այլ մեթոդ կկիրառվի․ «Եվ չեմ էլ ամաչի, որ ասեմ՝ լավ, վեթինգը հարմար չէ, ժողովուրդ ջան, եկանք, քննարկեցինք, որ հարմար չէ, եկեք՝ վեթինգ չանենք, ուրիշ բան անենք․ ուզում էի ասել բեթինգ, բայց էդ ավելի վատ բառ է։ Որպեսզի չասենք՝ էս ինչ դավադրություն է մեր պետության կամ մեր ժողովրդի դեմ։ Սա է խնդիրը»,- եզրափակեց Փաշինյանը։